Լրահոս
Օրվա լրահոսը

Անհայտ անձը Ստեփանակերտի բնակչի քարտային հաշվից գումար է փոխանցել բուքմեյքերական ընկերությունում իր խաղային հաշվին և կանխիկացրել

Օգոստոս 09,2022 12:25

Oգոստոսի 8-ին ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է ստացվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գ.Ա.-ի (ծնված 1998թ.) դիմումը` համակարգչային տեխնիկայի միջամտությամբ կատարված հանցագործության վերաբերյալ։

Ըստ դիմողի, ս.թ. օգոստոսի 7-ին, անհայտ անձը, համացանցով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, «ՀայբիզնեսԲանկ» ՓԲ ընկերությունում բացված քարտային հաշվից, առանց իր իմացության, ընդհանուր 347.822 ՀՀ դրամ գումար է փոխանցել իր անձնական տվյալներով նույնականացված «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին և նույն խաղային հաշվից կանխիկացնելու եղանակով հափշտակել է այն։

Արդյունքում, Գ.Ա.-ին պատճառվել է զգալի չափի գույքային վնաս։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031