ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը «Թվիթեր»-ի իր էջում հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախի ժողովրդի դեմ:
«Մտահոգված եմ այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը և չհրահրված հարձակում է սկսել Արցախի ժողովրդի դեմ։
Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան եւ միանում միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում»,- գրել է ԱՄՆ կոնգրեսականը:
Կարդացեք նաև
I am disturbed by reports that Azerbaijan has violated its ceasefire agreement & launched an unprovoked attack on the people of Artsakh.
— Rep. Linda Sánchez (@RepLindaSanchez) August 8, 2022
I strongly condemn Azerbaijan's aggression, & I join the international community in calling for an immediate end to hostilities in the region.