Լրահոս
Օրվա լրահոսը

Անցել է 11 տարի, սակայն բանկը չարամտորեն չի կատարել պայմանագրով և օրենքներով սահմանված իր պարտավորությունները․ Խաչատուր Մարոզյան

Օգոստոս 09,2022 11:30

Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Խաչատուր Մարոզյանը՝ դիմելով գլխավոր դատախազին՝ խնդրում է հարուցել քրեական գործ ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, կատարել օբյեկտիվ և ճիշտ նախաքննություն, պատժել մեղավորին և բանկին, կատարած հանցավոր արարքներին տալ քրեաիրավական գնահատական, վերականգնել սոցիալական արդարությունը, տուժողին վերադարձնել իր գումարը, որը ապօրինաբար շորթվել է նրանից, գումարած օրենքով թույլատրված տոկոսները

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մեր իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է դիմել ՀՀ Սևան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 37 շենքի թիվ 14 բնակարանի բնակչուհի Օֆիկ Պողոսյանը և հայտնել, որ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ Սևանի մասնաճյուղի կառավարիչը և բանկը, չարամիտ փոխհամագործակցությամբ, չարաշահելով իրենց իշխող պաշտոնական դիրքերը, մոլորեցնելով իրեն, խաբել և գումար են շորթել, պատճառելով իրեն առանձնապես խոշոր չափերի՝ 3 մլն. 500 հազար ՀՀ դրամի նյութական վնաս:

Ըստ դիմումատուի դիմումի, իրեն խաբելու հետ կապված իրադարձությունները ծավալվել են հետևյալ կերպ.

Սևանի շրջանի ժողդատարանի՝ 27.10.1994 թ. Թիվ 2-123 վճռով որոշվել է «Կարինե» կոոպերատիվի անդամներից հոգուտ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ Սևանի մասնաճյուղի բռնագանձել 8.870.138 ՀՀ դրամ, որպես չվճարված վարկի և տոկոսներից գոյացած գումար:

Որպես գրավի առարկա «Կարինե» կոոպերատիվի անդամների կողմից գրավադրվել է Փայլակ Վանոյի Պողոսյանի անվամբ Սևանի շրջանի Վարսեր գյուղում գտնվող անհատական բնակելի տունը: Դատական ակտի պահանջները կատարելով՝ դեռևս այն ժամանակվա Սևանի ժողդատարանի դատական կատարածու Խ. Զաքարյանի կողմից 20.11.1994 թ. վերգրվել և կալանադրվել են գրավի առարկա հանդիսացող բնակելի տունը և օժանդակ շինությունները: Վերգրված գույքը իրացնելու նպատակով հայտարարվել է հրապարակային սակարկություն: Գնորդ չլինելու պատճառով սակարկություն տեղի չի ունեցել: Այդ մասին տեղեկացվել է բանկին, վերջինս ցանկություն է հայտնել գրավի առարկա հանդիսացող, դատարանի կողմից արգելանքի վերցված բնակելի տունը ամբողջ վարկի պարտքի դիմաց հանձնել իրեն: Սևանի ժողդատարանը 16.01.1995 թ. որոշմամբ գրավի առարկա հանդիսացող բնակելի տունը և օժանդակ շինությունները ամբողջ վարկի դիմաց հանձնվել է բանկին՝ ի տնօրինություն:

Սևանի ժողդատարանի կատարածու Խ. Զաքարյանի կողմից 31.10.1995 թ. իրականացվել է բնակարանից վտարելու վերաբերյալ միջոցառումներ, որի արդյունքում բնակարանը մեկուսացված վիճակում հանձնվել է պահանջատիրոջը, այդ կապակցությամբ դատկատարածուի կողմից կազմվել է բնակարանից վտարելու վերաբերյալ ակտ:

29.04.1996 թ. բանկի կառավարիչ Հասմիկ Հարությունյանի, դատական կատարածու Խ. Զաքարյանի և դիմումատու , տուժող Օֆիկ Պողոսյանի միջև կնքվել է գրավոր պայմանագիր, ըստ որի՝ բանկը ստանձնել է պարտավորություն իրենց տնօրինությանը տակ հանձնված բնակելի տունը 3 մլն. 500 հազար ՀՀ դրամով վաճառել Օֆիկ Պողոսյանին: Ըստ պայմանագրի՝ 1.600.000 դրամը դիմումատուն պարտավոր էր վճարել պայմանագրի կնքման պահին, որը ամբողջությամբ վճարվել է Օֆիկ Պողոսյանի կողմից: 29.04.1996 թ. որպես միջնորդ հանդես եկող դատկատարածու Խ. Զաքարյանի և դիմումատուի Օֆիկ Պողոսյանի անմիջական մասնակցությամբ 1.600.000 ՀՀ դրամը թիվ 01 վճարման անդորրագրով վճարվել է բանկին, որից հետո միայն կնքված պայմանագիրը ստորագրվել է պայմանագրի կողմերի կողմից:

Գումարի մյուս մասը՝ 1.900.000 ՀՀ դրամը, ըստ պայմանագրի դիմումատուն պետք է վճարեր մինչև 20.12.1996 թ.:

Հետագայում, երբ արդեն Օֆիկ Պողոսյանը զգում էր, որ ինքը բանկի կողմից խաբված է և հետ է պահանջում իր տված գումարները, ուսումնասիրելով 29.04.1996 թ. թիվ 01 վճարման անդորրագիրը, բանկն իբրև թե պարզել է, որ դիմումատուի կողմից վճարված 1.600.000 ՀՀ դրամը եղել է վարկի մարում դատարանի կողմից, այն ինչ դիմումատուն վարկային պայմանագրի կողմ չի հանդիսացել և չունի որևէ պարտավորություն «Կարինե» կոոպերատիվի վարկը մարելու կապակցությամբ: Իսկ դատական կատարածու Խ. Զաքարյանը դատարանի որոշման ընդունման պահից կարճել է իր վարույթում գտնվող կատարողական վարույթը և իրավասու չէր վարկի մարման նպատակով գումար վճարել բանկին և ի վերջո պայմանագրից հստակ երևում է, թե ինչ նպատակի համար է կատարվում վճարումը:

Այնուհետև, 22.12.2008 թ. դիմումատուի և բանկի միջև կնքվել է անշարժ գույքի հանձնման պայմանագրի կնքման մտադրության վերաբերյալ թիվ 1 պայմանագիրը: Ըստ պայմանագրի և պայմանագրի անբաժան մաս կազմող թիվ 1 մարման գրաֆիկի, Դիմումատուն ստանձնել է պարտավորություն 35 ամիսների ընթացքում վճարել 1.900.000 ՀՀ դրամը, որը և դիմումատուի կողմից արվել է ամբողջությամբ և ճիշտ ժամանակին: 29.12.2008 թ. Մինչև 22.10.2011 թ. դիմումատուն անշեղորեն կատարել է ժամանակացույցով սահմանված վճարումները: Պայմանագրի 3.2.1. կետով Բանկը պարտավոր է՝ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 2՚1՚ ԿԵՏԸ ԼՐԻՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՀԻՑ ՄԵԿ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐ ՎՃԱՐՈՂԻ ՀԵՏ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ և ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՆՐԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԵԹԵ ՄԻՆՉԵՎ ԱՅԴ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՉԻ ՀԱՆՁՆՎԵԼ ՎԱՃԱՌՈՂԻՆ:

22.10.2011 թ. դիմումատուն կատարել է ժամանակացույցով սահմանված վերջին վճարումը և Բանկը նրան տրամադրել է տեղեկատվություն այդ մասին: Անցել է 11 տարի, սակայն բանկը, չարամտորեն չի կատարել պայմանագրով և օրենքներով սահմանված իր պարտավորությունները:

Դիմումատուին հասած հավաստի տեղեկությունների համաձայն, բանկը նույն տունը վաճառել է այլ գնորդի, ուրիշի հաշվին ստանալով հավելյալ կրկնակի անօրինական գերշահույթ:

Բանկը խաբել, մոլորեցրել է տարեց, իրավաբանական կրթություն չունեցող միայնակ կնոջը, ստանալով նրանից իրենց ուզած գումարը, պատճառելով վերջինիս առանձնապես խոշոր չափերի՝ 3.5 մլն. ՀՀ դրամի նյութական վնաս: Գումարած դրան, առ այսօր, ավելի քան շուրջ 11 տարի տեղի ունեցող դատական և իրավաբանական քաշքշուկները, նորմալ դրամաշրջանառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բաց թողնված օգուտները:

Այսպիսով, ներկայացված բոլոր փաստերը նկարագրում ու հաստատում են ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված մի հանցակազմ, որը կոչվում է խաբեբայություն, յուրացում, շորթում, խարդախություն:

Խ. Մարոզյան, իրավապաշտպան

Լուսանկարը՝ Խաչատուր Մարոզյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031