Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չտրվել ադրբեջանական ահաբեկումներին և չթողնել Արցախի բնակիչներին առանց քաղաքական պաշտպանության․ հայտարարություն

Օգոստոս 09,2022 10:30

Հաշվի առնելով 2020 թվականի Արցախյան 2-րդ պատերազմով պարտադրված նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, որոնք հայտարարության հաջորդ իսկ պահից բազմաթիվ անգամներ անմարդկայնորեն խախտվել են Ադրբեջանի կողմից և արձանագրվել ինչպես Արցախի Հանրապետության ՄԻՊ, ՀՀ ՄԻՊ կողմից և զեկույցներն ուղարկվել միջազգային կառույցներին, ինչպես նաև արձանագրվել են շահագրգիռ միջազգային կառույցների և նրանց ներկայացուցիչների կողմից,

Հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի պարտադրված հայտարարության 6-րդ կետի խախտմամբ Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակչության առաջ դրվում է ապօրինի պահանջ, ըստ որի պարտադրում են հայ բնակչությանը լքել իրենց հայրենի տները, նպատակ հետապնդելով խաթարելու Արցախը Հայաստանին միացնող Լաչինի մարդասիրական միջանցքի կարգավիճակը,

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյաց, ահաբեկումներով, սպանություններով, պատանդներ վերցնելով իրականացվող ռազմականացված քաղաքականությունը, այդ թվում՝ ուղղված Արցախի Հանրապետության և Լաչինի մարդասիրական միջանցքում ապրող խաղաղ բնակչության դեմ, ինչպես նաև մահաբեր ԱԹՍ-ներով հարձակումները Արցախում տեղակայված հայկական օրինական ուժերի վրա,

Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության կողմից խաղաղապահ առաքելություն իրականացնող ուժերի դիտավոր անտարբերությունը, անգործությունը և ուշացած արձագանքը Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներին, հայ բնակչության սպանություններին, ունեզրկումներին, հողազավթումներին, ահաբեկչություններին, պատանդառություններին,

Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից և Արցախ Հանրապետության կառավարությունից՝

-չտալ նոյեմբերի 9-ի հայտարարության վեցերորդ կետի ձևակերպումների այնպիսի մեկնաբանություններ, որոնք բացակայում են այդ կետից, այն է՝ Բերձորի, Սուսի և Աղավնոյի բնակիչների «տարհանումն» իրենց տներից, որպես վերոնշյալ հայտարարության իրականացում։ Հայտարարության մեջ նշված է, որ միջանցքով (ռուսերեն տարբերակ), միջանցքի երկայնքով (հայերեն տարբերակ) նոր ճանապարհի նախագիծ է ստեղծվելու կողմերի համաձայնությամբ, մինչև 2023 թվականը, ինչը չի բացառում, որ նոր միջանցքը պետք է ներառի Բերձոր, Աղավնո և Սուս հայկական բնակավայրերը։ Ընդ որում, կողմերի միջև գոյություն չունի պայմանավորվածություն նախագծի վերաբերյալ և նշյալ հայտարարությամբ չի կարող իրականացվել առանց քաղաքացիների, ներառյալ Լաչինի մարդասիրական միջանցքում գտնվող քաղաքացիների անվտանգության երաշխավորմամբ։

-չտրվել ադրբեջանական ահաբեկումներին և չթողնել Արցախի բնակիչներին առանց քաղաքական պաշտպանության։ Այդ թվում՝ թույլ չտալ Արցախի Հանրապետության իշխանությունների որևէ թևին, որպեսզի իրենք իրականացնեն քաղաքացիների «տարհանման» ծրագիր, որը ոտնահարում է քաղաքացիների համամարդկային ազատություններն ու իրավունքները։

-մերժել հանձնողական քաղաքականությունը, որը իրականացվում է իշխանությունների ներսի և արտաքին որոշ ուժերի ճնշումների արդյունքում։

-կազմակերպել ու օժանդակել Արցախի բնակչության, այդ թվում՝ Լաչինի մարդասիրական միջանցքի անվտանգությունն ու պաշտպանությունը, թույլ չտալով խաթարել մարդասիրական միջանցքի կարգավիճակը։

-չապավինել բացառապես ռուսական խաղաղապահներին, որոնք ի վիճակի չեն կատարել իրենց ստանձնած խաղաղապահ առաքելությունը։

-ներգրավել Լաչինի մարդասիրական միջանցքում բազմազգ խաղաղապահ առաքելության՝ անվտանգությունից ելնելով, որպես էթնիկ զտումներից խուսափելու գործուն մեխանիզմ և համամարդկային ազատությունների և իրավունքների, այդ թվում կյանքի և սեփականության իրավունքների երաշխիք։

-բարձրաձայնել բոլոր գործընկեր երկրներում, միջազգային մամուլում Ադրբեջանի վարած մարդատյաց քաղաքականության, էթնիկ զտումների և ահաբեկչությունների ու շանտաժի մասին, որն Ադրբեջանն իրականացնում է ռուսական կառավարության լուռ համաձայնության պայմաններում՝ հող նախապատրաստելով Արցախի Հանրապետության ճանաչման համար։

«Արցախի Հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնություն

Նախաձեռնությունը բաց է բոլոր քաղաքացիների և մարդկանց համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031