Հայ հայտնի ռեժիսոր Ներսես Մարտիրոսյանը հրավիրված էր լուսաբանելու Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող փառատոնն, որտեղ Հայաստանը հատուկ հյուր էր։
Ներսես Մարտիրոսյանն` Ջերսի ՍՊԸ հիմնադիր տնօրենy, բազմաթիվ հաղորդաշարերի ռեժիսորը ու իր թիմը արժանացել են 40-ից ավելի մրցանակների տարիների ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար, իսկ անձամբ Ներսես Մարտիրոսյանը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պատվոգրի է արժանացել հայկական սփյուռքի լուսաբանման գործում մեծ ներդրում ունենալու համար։
Ներսես Մարտիրոսյանն ու իր թիմը հրավիրված էին ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության կողմից փառատոնը լուսաբանելու Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ նկարահանվեց հայկական սփյուռքի և նրանց կյանքի մասին հաղորդում, ինչպես նաև փառատոնի և բուն երկրի մասին նյութեր:
Կարդացեք նաև
Ներսես Մարտիրոսյանը ճանաչվել և սիրվել է աշխարհասփյուռ հայության կողմից նրա բազմաթիվ նկարահանած հաղորդումների շնորհիվ, ինչպիսիք են «Մերոնք», «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Բացահայտիր Հայաստանը», «Սփյուռքի ժամ», «Հայ Սփյուռք», «Ազգ-բանակ» և այլն։ Արդեն 14 տարի է, ինչ հազարավոր հայեր հետևում են այն ամենին, ինչ տեղի է ունենում իրենց հայրենիքում՝ շնորհիվ այն ծրագրերի, որոնք նկարում է Ներսեսը իր թիմի հետ։
Փառատոնին ներկայացվեցին հայ մշակութային և պատմական արժեքները` հատուկ բերված Հայաստանից, թանգարաններից ցուցանմուշներ, ներկայացված էին խաչքարեր, հայկական գորգարվեստը, տիկնիկագործությունը, ավանդական երգեր և այլն։
Ինչպես պատմում է Մարտիրոսյանը` մարդիկ զարմացած, ոգեշնչված և շատ հետաքրքրված էին, քառասուն այլ երկրներից փառատոնի մասնակիցները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էին Հայաստանի տաղավարում ներկայացվածը, նշելով որ փառատոնից հետո կուզեն այցելեն Հայաստանը:
«Մեր հիմնական նպատակն է լուսաբանել ու նկարահանել այն ամենը, ինչ կապված է հայկական մշակույթի հետ, ինչ ներկայացված է Հայաստանից դուրս՝ ցանկացած երկրում՝ լինի դա Եվրոպայում, Ամերիկայում, թե Աֆրիկայում, ամենուր։ Շարժայում նաև նկարահանեցինք ֆիլմի և մեր ծրագրերի համար նոր ու հետաքրքիր տուրիստական վայրեր։ Եվ հետաքրքիր փաստ է, որ փառատոնից հետո Արաբական Միացյալ Էմիրությունների հայկական սփյուռքը դիտել և շնորհակալություն է հայտնել նկարահանված նյութի համար։ Սա մեզ համար նշան էր, որ լավ ենք կատարել մեր աշխատանքը»,- նշում է Ներսես Մարտիրոսյանը։
Հատկանշական էր, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ապրող հայերը, իրենց հետ բերել էին երեխաներին և հետաքրքրությամբ մասնակցում էին փառատոնին, ուսումնասիրելով և փոխանցելով հայկական մշակույթը ապագա սերնդին, իսկ հայ ռեժիսոր Ներսես Մարտիրոսյանին իր թիմի հետ դիմավորեցին մեծ պատվով։ Հենց նրա նկարահանած հեռուստահաղորդման շնորհիվ մենք` հեռուստադիտողներս տեսանք Արաբական Միացյալ Էմիրություններում հայկական սփյուռքը, որը իսկապես ակտիվ է։ Կիրակնօրյա հայկական դպրոց է գործում, որտեղ շատ երեխաներ են հաճախում և սովորում հայոց լեզու, պատմություն, կրոն, իսկ անձնակազմն ամեն ինչ անում է, որ երեխաները պահպանեն իրենց հայկական ինքնությունը, հոգևոր ու ազգային արժեքները, ինչպես նաև դարավոր ավանդույթները։ Եկեղեցին նույնպես ակտիվ է, իսկ իշխանությունները մեծ աջակցություն են ցուցաբերում հայ համայնքին, նրանք մասնակցում են բազմաթիվ նախագծերի և նպաստում են հայ մշակույթի պահպանմանը, բարձր գնահատելով հայերի ներդրումը երկրում տարբեր բնագավառների զարգացման մեջ։ Ի շնորհիվ Ներսես Մարտիրոսյանի և իր թիմի բարձր պրոֆեսիոնալ աշխատանքի` փառատոնը և հայկական սփյուռքը լուսաբանվեց ոչ միայն հայկական հեռուստատեսության ամենահայտնի ծրագրերում, այլ ամբողջ աշխարհով։
Էլեն Միքաելյան