2022թ. նոյեմբերին 11-13-ին Երևանում կայանալու է Ապագա Հայկականի առաջին Համաժողովը՝ «քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի հիման վրա։
Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից ընտրված 200 մասնակից քննարկելու է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Հայաստան-Սփյուռք միասնականություն», «Պատմական պատասխանատվություն» և «Բնակչության աճ», վեր է հանելու առկա խնդիրները, մարտահրավերները և ընդունելու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների փաթեթներ։
Գիտակցելով մեր հավաքական պատասխանատվությունը հայ ժողովրդի կայուն ու անվտանգ ապագայի կերտման և մեր զարգացման ուղին կանխորոշելու գործում՝ մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ այս կարևոր գործընթացի մաս։
Կարդացեք նաև
Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է «Ապագա Հայկականը» նախաձեռնության պաշտոնական կայքէջում լրացնել համապատասխան հայտաձևը։
Մասնակցության հայտը կարելի է ներկայացնել նաև հետևյալ հեռախոսահամարով` +374 (60) 700 800, ինչպես նաև [email protected] էլեկտրոնային հասցեով։
ՍԱՀՄԱՆԵՆՔ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ ՄԻԱՍԻՆ:
«Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամ