Դեռ հստակ չէ, թե ուր են տեղափոխվելու Աղավնոյի բնակիչները, սակայն մեծամասնությունը ցանկանում է Հայաստանում ապրել: NEWS.am-ի հետ զրուցում Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանն ասաց, որ գյուղացիներն արդեն հավաքում են իրերը, սակայն չգիտեն` կոնկրետ ուր են մեկնելու:
«Մեծ մասը նախընտրում է Հայաստանում ապրել, մյուս մասն էլ` Արցախում: Հայաստանում են ուզում ապրել, որովհետեւ մարդիկ չեն ուզում պատերազմ, ուզում են խաղաղ ապրել, իմ կարծիքով: Բնակիչների տրամադրությունը վատ է, մարդիկ ջղայնացել են, չեն ուզում լքել իրենց տունը, գյուղը»,- ասաց նա` հավելելով, որ ինքն իր բազմանդամ ընտանիքով բնակություն է հաստատելու Արցախում:
Աղավնոյի գյուղապետը անդրադառնալով Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ հանդիպմանը նշեց, որ իրոք իրենց ասել են, որ չայրեն տները:
«Խանումյանը ասաց չայրեք, ինչո՞ւ եք այրում, բայց մարդիկ կան, որ ունեն տունը այրելու ցանկություն, քանի որ ատելությամբ են լցված ու չեն հաշտվում այս ամենի հետ»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչու Աղավնոյի բնակիչները իր գլխավորությամբ չեն պայքարում գյուղում մնալու, հողը պահելու համար, Չավուշյանը նշեց, որ պետությունը իրենց կողքին չէ այդ հարցում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում