Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի մի դիկտատուրան փոխարինել մյուսով». ռուս ցուցարար

Օգոստոս 07,2022 16:46

Հայաստանում հաստատված ռուսները խաղաղ բողոքի ցույց և երթ իրականացրին ընդդեմ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի:
«Այստեղ համարյա ամեն շաբաթ անցկացնում են բողոքի ցույցեր՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, բայց մենք այս անգամ դուրս ենք եկել Եվրոպայի ուշադրությունը Արցախի վրա սեւեռելու համար: Չի կարելի մի դիկտատուրան փոխարինել մյուսով»,-ասաց ցուցարարներից մեկը:
«Եթե հայկական սփյուռքում եւս պարբերաբար նման ցույցեր անեն, Արցախի խնդիրը կշեշտադրվի»,- հավելեց նա:

Երիտասարդը, որը կրում էր «Ադրբեջանը սպանում է Արցախը» մակագրությամբ պաստառ, նշեց. «Մենք տեսնում ենք բռնատիրակսն երկրների տնտեսությունների միջեւ կապը, որոնցից մեկն էլ Ռուսաստանն է: Արցախյան խնդրի սրացման ֆոնին մենք տեսնում ենք նաեւ, թե ինչպես է Եվրոպան մեծացնում Ադրբեջանից գազի ներկրման ծավալները:

Եթե Եվրոպայի նպատակն իրականանա Արցախում եւ Ուկրաինայում Ռուսաստանի դիրքերի թուլացմամբ, ապա ով է պաշտպանելու Հայաստանը ՀԱՊԿ-ի փոխարեն: Չէ՞ որ ՌԴ-ն ուղիղ թույլ չի տալիս Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա: Արդյոք Եվրոպան պատասխանատվություն կվերցնի պաշտպանել Հայաստանը»:

Ռուս ցուցարարը գտնում է, որ ադրբեջանցիների դեմ պետք է պատժամիջոցներ կիրառվեն եւ հարգվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031