Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես աստղադիտակ գործածվելու պարագայում իր տեսակի մեջ աշխարհում եզակի այս գործիքը շատ ավելի մեծ եկամուտ, օգուտներ կբերի մեր հայրենիքին․ հայտարարություն

Օգոստոս 07,2022 12:30

Վերջերս մեծ վրդովմունքով տեղեկացանք, որ Պարիս Հերունու աստղադիտակը և հարակից տարածքը մի քանի տարով տրամադրվել է ինչ-որ ընկերությանը, ում նախաձեռնությամբ այնտեղ սեպտեմբերի 10-12 կայանալու է էլեկտրոնային երաժշտության փառատոն և քեմփինք։ Փառահեղ գործիքը նրանց կողմից մատուցվում է որպես «լքված աստղադիտակ», «պատմական հուշարձան» և այլն։

Հերունու աստղադիտակը ենթակա է վերազինման և վիրաշահագործման, ինչը փաստել են նաև մի շարք արտասահմանյան մասնագետներ, բայց «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, որին պատկանում է գործիքը, շարունակաբար խոչնդոտում է այդ գործընթացին, և ինչ-ինչ պատճառով շահագրգռված չէ, որ այն աշխատի իր գործառույթների շրջանակներում՝ ի փառս հայ ազգի գիտական մտքի և ի օգուտ Հայաստանի:

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, որը պատկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, չնայած որ սարքի պահպանման համար պետությունից տարեկան ստանում է 45 մլն դրամ, ոչ միայն այդ միջոցները չի ծախսում սարքի պահպանության նպատակով (գործիքը այնուամենայնիվ չի հսկվում և թալանվում է), այլև աստղադիտակը վարձով տրամադրում է որպես երաժշտական խմբերի հարթակ, տեսահոլովակների նկարահանման և անվաչմուշկներով սահելու տարածք:

Վերոնշյալ գործողություններից գործիքը ֆիզիկական վնասներ է կրել, ինչի արդյունքում էլ ավելի են խաթարվել անտենայի ճշգրիտ աշխատանքի պայմանները, և միևնույն ժամանակ այն նվաստացվել է բարոյապես։

Մասնագետների կարծիքով աստղադիտակը պետք է վերականգնվի իր ամբողջական ներուժին համապատասխան և ծառայի գիտական, ռազմական ու այլ ասպարեզներում իր նպատակներին, որտեղ ապացուցված է դրա գերազանց պիտանելիությունը։ Որպես աստղադիտակ աշխատացվելու պարագայում իր տեսակի մեջ աշխարհում եզակի այս գործիքը արդյունքում շատ ավելի մեծ եկամուտ, օգուտներ և այլ համբավ կբերի մեր հայրենիքին։

Մոտ օրերին «Քարահունջ հայագիտական կենտրոն» ՀԿ-ն հանդես կգա գործնական քայլերի կոնկրետ ծրագրով։

ՔԱՐԱՀՈՒՆՋ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին է, ինչ է, կարող է՞ դրանք արդեն լրիվ խփնվել են՝ ճշգրիտ աստղադիտակի վրա անվաչմուշկներով սահելը կամ էլ համերգի հարթակ դարձնելը մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում, հո վայրենի չե՞ք: Եթե ձեր խելքը չի հասնում, թե գիտությունը ինչ բան է, ուրեմն թերհաս եք: Ավելի լավ է աստղադիտակը վաճառեք մի գիտական կազմակերպության (թեկուզ՝ արտասահմանյան), թող իրենք այդ գործիքն օգտագործեն ըստ նշանակության, գիտական նպատակով: Եթե չեք ուզում վաճառել և դիտակը պահում եք պետական, ուրեմն այն վստահեք գործից հասկացող մի մարդու, թող տնօրինի: Դրանից մեր երկրի գիտությունը միայն կշահի:
    Տարեկան 45 մլն դրամ աստղադիտակի պահպանության ծախսը քիչ փող չէ, ստացվում է ամսական 3,75 մլն դրամ: Դրանով կարելի է դիտակը կամաց-կամաց վերակառուցել և աշխատեցնել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031