Բռնցքամարտի Հայաստանի կրտսեր տարիքային խմբի հավաքականի ավագ մարզիչ Արթուր Մելքումյանը հրապարակել է այն բռնցքամարտիկների անունները, որոնք օգոստոսի 10-ից 21-ը Թուրքիայում կմասնակցեն այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը: Ռինգում հանդես կգա 15 տղա եւ 5 աղջնակ: Նրանք են:
Տղաներ. 40 կգ՝ Վահրամ Դովլաթբեկյան, 42 կգ՝ Էրիկ Ապերյան, 44 կգ՝ Սարգիս Թառլոյան, 46 կգ՝ Հայկ Հովսեփյան, 48 կգ՝ Արսեն Դարբինյան, 50 կգ՝ Տիգրան Հովսեփյան, 52 կգ՝ Մարտին Սահակյան, 54 կգ՝ Ալեքս Պետրոսյան, 57 կգ՝ Ալեն Ստեփանյան, 60 կգ՝ Արտյոմ Ստեփանյան, 63 կգ՝ Գագիկ Խաչատրյան, 66 կգ՝ Սամվել Սիրամարգյան, 70 կգ՝ Հրաչ Խաչատրյան, 75 կգ՝ Հայկ Ղահրամանյան, 80 կգ՝ Րաֆֆի Խաչատրյան:
Աղջիկներ. 38 կգ՝ Լիաննա Ժամհարյան, 40 կգ՝ Անի Մխիթարյան, 42 կգ՝ Համեստ Աֆրիկյան, 44 կգ՝ Անահիտ Հարությունյան, 54 կգ՝ Էլեն Պապյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ