Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը Չեննայում ընթացող 44-րդ համաշխարհային օլիմպիադայի ութերորդ տուրում 2,5:1,5 հաշվով անչափ կարեւոր հաղթանակ տարավ տանտերերի ուժեղ կազմ ունեցող առաջին թիմի նկատմամբ: Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի արեցին: Մեր ընտրանուն հաղթանակը համառ պայքարում առաջին խաղատախտակի առջեւ պարգեւեց Գաբրիել Սարգսյանը, որից բավականին մեծ ջանքեր պահանջվեցին կոտրելու Հնդկաստանի հավաքականի առաջատար Պենտալա Հարիկրիշնայի դիմադրությունը:
Իններորդ տուրից առաջ մեր ընտրանին թիմային 15,0 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Ցավոք, մեր աղջիկները երկրորդ պարտությունը կրեցին այս մրցաշարում` 0,5:3,5 հաշվով զիջելով Վրաստանի թիմին: Պարտությունից խուսափել հաջողվեց միայն Մարիամ Մկրտչյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ