Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկնության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովաբեր գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, և կան տուժածներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ըստ նախնական տեղեկությունների, կուտակված գազից առաջացել է պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման։ Փլուզվել է ավտոտնակի և հյուրասենյակի հենապատը, ինչի հետևանքով 2 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում