ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ:
Ադրբեջանի նախագահի հետ պետքարտուղարի ունեցած հեռախոսազրույցի մասին ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունում մասնավորապես ասված է.
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել նվազեցնել լարվածությունը և ուղիղ երկխոսություն սկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող հարցերը»:
Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցի մասին նաև թվիթերյան գրառում է կատարել․
Կարդացեք նաև
«Վստահեցրել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել և նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար»։
Assured @PresidentAZ Ilham Aliyev that the United States is ready to engage with and facilitate dialogue between Azerbaijan and Armenia to help achieve lasting peace in the South Caucasus.
— Secretary Antony Blinken (@SecBlinken) August 5, 2022
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին Թվիթերում հայտնել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ քննարկել ենք տարածաշրջանային վերջին զարգացումները։ Բրյուսելում հաջորդ հանդիպման բանալին երկխոսության շարունակությունն է»։
I had separate calls with @azpresident Aliyev and PM @NikolPashinyan on the latest developments in the region.
Working together to ensure de-escalation and open connections.
— Charles Michel (@CharlesMichel) August 5, 2022