Հնդկաստանում ընթացող շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայի յոթերորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը ոչ-ոքի՝ 2:2, արեց ԱՄՆ-ի ընտրանու հետ եւ մրցաշարային աղյուսսակում թիմային 13,0 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը:
Գաբրիել Սարգսյանը պարտության մատնեց Ֆաբիանո Կարուանային, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Սեմ Շենկլանդին, իսկ Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը պարտվեցին, համապատասխանաբար, Ուեսլի Սոյին եւ Լենյեր Դոմինգեսին:
Վաղը՝ ութերորդ տուրում մեր ընտրանին հանդիպելու է Հնդկաստանի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Տղերք ջան, երնեկ ձեր պրոֆեսիոնալիզմի ու հայրենասիրության չափով օժտված կառավարություն ունենայինք… Ապրե՛ք դուք, անկախ վերջնական արդյունքից: