«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է որոշ չափով փոխհատուցել արտերկրից այն բարձրակարգ մասնագետների աշխատավարձերը, որոնք կներգրավվեն Հայաստանի ընկերություններում:
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև «Արտադրական կարողությունների արդիականացման միջոցառում» ծրագրում կատարված փոփոխությունները, համաձայն որոնց ընդլայնվել են ոլորտները՝ ներառելով մշակող արդյունաբերություն, հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում, տեղեկատվություն և կապ, շինարարություն, փոխադրում և պահեստային տնտեսություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն, կրթություն, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում ոլորտները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրություն