ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում պատասխանելով դիտարկմանը, թե այս իշխանությանը Բերձորի իրադարձությունների հետ կապված հերթական անգամ հաջողվել է մանիպուլյացիաներով վախ մտցնել ժողովրդի մեջ, ասաց. «Նրանց, ովքեր առնվազն մեկ տարի առաջ ասում էին, թե հմուտ չեն, կսովորեն, ուզում եմ ասել. այս խումբը եկել է հստակ մշակված ծրագրով: Ամբողջը չէ, որ մենք տեսնում ենք այսօր, բայց այդ ծրագիրը ամբողջովին համընկնում է, կրկնում է եւ մի բան էլ առաջընթաց է գնում թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության հետ: Եթե դա ձեր սրտով է, ովքեր անցած տարի գնացել եւ ձայն եք տվել, վայ ձեզ: Պատմությունը հրաշք ձեւով ապացուցել է, որ յաթաղանը ազգ չի ճանաչում եւ ազգի մեջ դավաճան չի ճանաչում առավել եւս, դավաճանին չի հերոսացնում:
Ծրագիրը ավարտված չէ: Մենք այս մասին անընդհատ խոսել ենք մինչեւ պատերազմը, ավելի շուտ ցեղասպանական ագրեսիան, դրանից հետո էլ: Տեսեք, թե արդեն որքան զոհ ենք տվել: Անզգա՞ եք դարձել արդեն, մի՞թե ձեր զգայարաններն արդեն անջատված են»:
Տիկին Ալավերդյանը առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի օրերս արած գրառումը գնահատեց որպես ՔՊ կուսակցության մանիֆեստ եւ հիշեց «Սասնա Ծռեր» էպոսի համապատասխան ածականով Վերգո անունով հակահերոսին: «Վերգոյի համար, իհարկե, Սասունցի Դավիթը սխալ էր: Հիմա այդ մանիֆեստը, որն արտահայտել է Արսեն Թորոսյանը, Վերգոյի գնահատականն է Սասունցի Դավթին: Իրենք, այդ վերգոները չեն դավաճանել իրենց համոզմունքներին, դա իրենց համոզմունքն է»,-ասաց ՀՀ առաջին ՄԻՊ-ը:
Տիկին Ալավերդյանը դիմելով օրվա իշխանավորներին՝ ասաց. «Դուք, որ 30 տարվա ընթացքում ձեր մեջ կրել եք մաղձը, մատը մատին խփած չկաք այս երկրի համար, քանի՞ գլուխ ունեք, որ գնահատական տաք ամբողջ 34 տարվա պայքարին: Կրկնում եմ, դա Վերգոյի գնահատականն է Սասունցի Դավթին: Այո, սրանք համաձայն են թրի տակով անցնել եւ ապրել ստրկական վիճակում: Կրկնում եմ՝ վայ ձեզ»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ