ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը դատապարտող հայտարարություն է տարածել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների առնչությամբ։
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մահաբեր հարձակումները ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում են, այլեւ ագրեսիայի նրա վերջին մոդելի անընդունելի շարունակությունն են։ Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից եւ դադարեցնեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մենենդեսը:
Azerbaijan’s deadly attacks in Nagorno-Karabakh are not only in violation of the ceasefire but also an unacceptable continuation of its recent pattern of aggression. Azerbaijani forces must withdraw from the region & end hostilities against the people of Nagorno-Karabakh. https://t.co/y3gqUeZ9Bd
— Senate Foreign Relations Committee (@SFRCdems) August 5, 2022