Aravot.am-ը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանի հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է այն մասին, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսում հրապարակած ազգային վստահության խորհրդի կազմում նաեւ իր անունն է ներառված:
«Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքացու եւ քաղաքական գործչի անձնական նախաձեռնությունն է, մեթոդաբանություն՝ ինչպես ինքն է նշել․․․ Ես էլ եմ լրահոսից տեղեկացել։ Մեկնաբանություն չունեմ»,-ասաց տիկին Գալստյանը։
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, որ ոչ մեկի հետ չի խոսել, որեւէ մեկին հարվածի տակ չի դնում: Նրա ձեւակերպմամբ, սա ուղղակի մեթոդաբանություն է, այս պահին խցանը հանելուց հետո հավասարակշռություն ստեղծելու, այս կարճ շրջանի համար բանակցությունները առաջ տանելու եւ կայունություն ստեղծելու առաջարկ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ