Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Վարդանյան. Փաշինյանի այդ հայտարարությունը մեսիջ էր միջազգային հանրությանը. Ա1+

Օգոստոս 05,2022 17:33

Ա1+. «Ռուս խաղաղապահներն իրենց մանդատը յուրովի են մեկնաբանում։ Գոյություն ունի խաղաղապահ առաքելության երկու մոդել։ Առաջինը խաղաղության պարտադրելու մանդատն է ուժի կիրառման իրավունքը խախտելու դեպքում։ Նրանք երկրորդ մոդելով են աշխատում՝ վերահսկում են իրավիճակը, թեև զենք ունեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին թե Արցախում Ադրբեջանի հարձակումներին ռուս խաղաղապահներն ինչու չեն պատասխանում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ կառավարության նիստի ժամանակ խոսելով Ադրբեջանի վերջին հարձակումների մասին, հայտարարեց, թե պետք է միջոցներ ձեռնարկել խաղաղապահ զորախմբի մանդատը միջազգայնորեն հաստատելու ուղղությամբ։ «Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը»,- հայտարարեց նա։

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մեսիջ էր միջազգային հանրությանը, որ մենք կարող ենք հասնել մի իրավիճակի, որ ստիպված նման քայլի դիմենք։ Պետք է խոսել միջազգային հանրության հետ ու հասկանալ, թե մենք երբ կարող ենք աջակցություն ակնկալել, ինչ աջակցություն կարող ենք ստանալ, և ինչ են մեզանից ակնկալում իրենք»,- հավելեց քաղաքագետը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031