Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց Ստեփանակերտում. «Վոլկովի հետ հանդիպմանը մենք ոչ մի բան չենք լսել, որը վստահեցնում է, որ այսօր կլինի խաղաղ Արցախը»

Օգոստոս 05,2022 17:02

«Ազատություն». Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ երեկվա հանդիպումից հետո դրա մասնակիցներն ու մի խումբ քաղաքացիներ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բողոքի ակցիա էին կազմակերպել:

Հանդիպման մասնակիցներից Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը հայտարարեց, որ ռուս գեներալի ասածները իրենց հավատ չեն ներշնչել, դրա համար հիմա իրենք դիմում են Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարությանը, որպեսզի Բաքվից պահանջեն հարգել եռակողմ հայտարարությունը:

«Երեկ մենք ոչ մի բան չենք լսել, որը վստահեցնում է, որ այսօր կլինի խաղաղ Արցախը», – նշեց Օսիպյանը:

Արցախցի ընդդիմադիր գործիչն ասում է, որ իրենք բավարարված չեն երեկվա հանդիպումից։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարից ոչ մի հստակ հավաստիացում չեն ստացել, որ նոր միջադեպեր չեն լինի։ Ըստ Օսիպյանի՝ խաղաղապահներից իրենք տեղեկացել են, որ բավարար միջոցներ ու լիազորություններ չունեն ադրբեջանական կողմի ագրեսիային հակազդելու համար։

«Մենք նշել ենք մեր կարմիր գծերը՝ եթե մենք արդեն ունենք զոհեր, մենք ունենք տարածքային կորուստներ, մենք լռելու որևիցե նպատակ չունենք: Եթե դուք չեք կարողանում ապահովել այստեղի խաղաղ կյանքը, ուրեմն պետք ա դուք հայտարարեք դա, եթե դուք չհայտարարեք, մենք ենք հայտարարելու», – նշեց Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահը:

Երեկվա հանդիպմանը, ըստ արցախցի ընդդիմադիր գործչի, խաղաղապահներն իրենց են փոխացնել ադրբեջանական կողմի վերջնագրերը, մասնավորապես, Լաչինի հին ճանապարհի փոխարեն նոր ճանապարհով անցնելու և Լեռնային Ղարաբաղի ապառազմականացման վերաբերյալ։ Օսիպյանն ասում է՝ երկու պահանջն էլ անօրինական է և խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ընդդիմադիր գործիչը վրդովված էր՝ ինչո՞ւ է ռուսական կողմն այդ վերջնագրերն իրենց փոխանցել։

«Էն, ինչ հայտարարվել ա էս իշխանությունների կողմից, դա լրիվ անօրեն գործողություններ են արած: Էն, որ ադրբեջանցիները մտել են էդ տարածքում ճանապարհ են կառուցել, ո՞վ ա դրա համաձայնությունը տվել, ի՞նչ իրավունքով են դա արել, որևիցե հիմք չկա», – ընդգծեց նա:

Արտակ Խուլյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031