Aravot.am-ը երգահան Վահան Արծրունուց հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսում հրապարակած ազգային վստահության խորհրդի կազմի մասին, որտեղ նաեւ իր անունն է ներառված:
«Ես ձեզանից եմ լսում դրա մասին…Նույնիսկ չգիտեմ՝ ինչ պատասխանել, որովհետեւ նոր եմ լսում այդ մասին եւ չեմ կարող կողմնորոշվել»,-ասաց պարոն Արծրունին:
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, որ ոչ մեկի հետ չի խոսել, որեւէ մեկին հարվածի տակ չի դնում: Նրա ձեւակերպմամբ, սա ուղղակի մեթոդաբանություն է, այս պահին խցանը հանելուց հետո հավասարակշռություն ստեղծելու, այս կարճ շրջանի համար բանակցությունները առաջ տանելու եւ կայունություն ստեղծելու առաջարկ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ