Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանի ֆեյսբուքյան գրառումը
Ճիշտ ես ասում Նիկոլ, բայց դա մենք պիտի ասենք: Քո արածը պիտի այն լիներ, որ պարտությունից մինչև հիմա արդեն 2 տարի է անցել, բայց դեռ ոչ մի քայլ չես արել ազերիների միակ սպառազինության առավելությունը հավասարակշռելու համար, գոնե՝ դրա դեմ պայքարելու համար:
Փոխանակ բանակի կառավարման համակարգը կարգավորելու, գոնե եղած միջոցներով ու հնարավորություններով կազմակերպելու, որ ազերիները մինիմալ արդյունքներ ունենան բայրաքթարի գործածումից, բայց հակառակ՝ մաքսիմալ արդյունք են ունենում: Այսինքն՝ կենդանի ուժի և տեխնիկայի առավել կորուստներ, ինչից թշնամին ավելի արյունարբու է դառնում, իսկ յուրայիններդ ավելի ոգեկորուստ:
Բանակի ծախսերն ավելացրել ես, բայց հիմնականում սննդի և նման բաների (կասեի՝ լափի, հուսով եմ կներեն իմ հարազատ ընկերները, որոնք ծառայում են), սակայն ո՛չ մի քայլ՝ վերոնշյալ ուղղությամբ…
Ցավը դու չես, ցավն այն է, որ միայն դու չես: Ցավն այն է, որ քո շրջապատը լրիվությամբ Նիկոլ «կրուտիլշիկ» են, ցավն այն է, որ մեր ազգի կեսը քեզ հետ է՝ վերածվելով ամբոխի:
Ցավն այն է, որ նախկին հանցավոր ռեժիմները ևս քեզ հետ են, քանզի քո դեմ ելնելով, դուրս է գալիս, քո դիրքն են ամրացնում ու պաշտպանում:
Դու ամբոխի առաջնորդ ես, դու ազգի առաջնորդը չես:
Ազգիս փրկությունը քեզնից ազատվելն է, ինչը գործնականում գոյություն ունեցող սահմանադրությամբ հնարավոր չէ:
Ուրեմն մնում է մի ճանապարհ…