168.am. 2021-ի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությանը հանձնարարել էր ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի հետ ուղիղ կապը:
Ըստ այդմ՝ 168.am-ը ՊՆ-ից փորձել է ճշտել՝ արդյոք Սուրեն Պապիկյանի և Զաքիր Հասանովի միջև հաստատվե՞լ է ուղիղ կապ այս ընթացքում, եթե՝ այո, քանի՞ անգամ, և այսօր այն գոյություն ունի՞։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը մեր հարցադրումներին ի պատասխան՝ տեղեկացրեց. «Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաստատված ուղիղ կապը մի քանի ամիս է՝ չի գործում»: