Այսօր իր ծննդյան օրն է տոնում «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը:
«Ազնավուր» հիմնադրամը շնորհավորել է նրան:
Նիկոլա Ազնավուր. «Հայրս երբեք խորհուրդներ չի տվել, նույնիսկ իր երեխաներին։ Նա սովորեցնում էր օրինակով։ Հենց օրինակով էլ նա մեզ է փոխանցել եռանդուն աշխատանքի կարևորությունը։
Հորս կյանքում առանցքային նշանակություն ուներ մարդկանց հետ իր ունեցածը կիսելու և ապրումակցելու կարողությունը, ահա թե ինչու էր նա ցանկանում «Ազնավուր» հիմնադրամի շուրջ միավորված տեսնել նրանց, ովքեր ևս կրում են այդ արժեքները։
Կարդացեք նաև
Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է կարողանալ շարունակել նրա մարդասիրական առաքելությունը հիմնադրամի միջոցով»։