Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանի՝ մեզ համար իբրեւ թե անտեսանելի կահավորումն ու վերազինումը, փաստորեն, հերթական սուտն է եղել. «Ժողովուրդ»

Օգոստոս 05,2022 10:22

«Օդը փակե՛ք». սա 44-օրյա պատերազմի ժամանակ ամենից հաճախ հնչող, արտաբերվող, գրվող ու տարածվող արտահայտությունն էր:

Աղետաբեր պատերազմից մոտ երկու տարի անց, սակայն, պարզվում է՝ ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի «օդը փակելու» հարցում թերացել կամ անգամ գործուն քայլեր չի կատարել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Կատարվածի ապացույցն այս օրերին Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ գործողություններն են: 2 զոհն ու 2 տասնյակի հասնող վիրավորներն ԱԹՍ-ների հարվածներից են զոհվել (թող լույս իջնի նրանց հոգիներին):

Պատերազմից հետո՝ մի քանի ամիս անց՝ 2021-ի մայիսին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր ահազանգում, թե սահմանը պատշաճ կահավորված չէ: Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրդովվում էր, թե՝ «ինչպես պետք է, այնպես էլ կահավորում ենք»:

Փաշինյանի վերամբարձ հայտարարությունից ավելի քան մեկ տարի անց, սակայն, ցավով ենք արձանագրում՝ սահմանի՝ մեզ համար իբրեւ թե անտեսանելի կահավորումն ու վերազինումը, փաստորեն, հերթական սուտն է եղել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031