Անցած օրվա ընթացքում արձանագրվել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման 4 դեպք՝ Սարիբաբա և Բուզդուխ լեռների շրջաններում, ինչպես նաև Մարտակերտի շրջանում, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով՝ Լեռնային Ղարաբաղի զինված ստորաբաժանումների երկու ներկայացուցիչ է զոհվել, տասնչորսը՝ վիրավորվել։
Ռուս խաղաղապահների հրամանատարության, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ այդ միջադեպերը հարթվել են, հայտնում է Ղարաբաղում խաղաղապահ առաքելությունն՝ ընդգծելով՝ շփման գծում խախտումներ չեն եղել: