1. Առաջարկների բաց հարցման Կազմակերպիչ հանդիսացող Պատվիրատուն` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Արմենակյան փ. 127, հեռ. (+374 – 11) 59-13-43, 59-13-42 e-mail: [email protected], [email protected], սույնով հրավիրում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետև` «Մասնակիցներ») մասնակցել Առաջարկների բաց հարցմանը` Պատվիրատուի կարիքների համար գծային ամրանի մատակարարման Պայմանագրեր կնքելու իրավունքով:
2. Առաջարկների բաց հարցման մասնակիցներին ներկայացվող պահանջները և աշխատանքների ու Առաջարկների բաց հարցման ընթացակարգի մանրամասն նկարագիրը ներառված են Առաջարկների բաց հարցման փաստաթղթերում, որոնք կտրամադրվեն ցանկացած մասնակցի, համաձայն նրա գրավոր պահանջի` ըստ հետևյալ կարգի Առաջարկների բաց հարցմանը մասնակցելու նպատակով տրամադրվող փաստաթղթերի փաթեթը կարելի է ստանալ` ներկայացնելով մասնակցին անհատականացնող (առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը, հրավերն անմիջականորեն ստացող անձի (եթե դա առանց լիազորագրի գործելու լիազորություն ունեցող անձը չէ) լիազորագիրն ու նրա անձը հաստատող փաստաթուղթը:
3. Առաջարկների բաց հարցման հայտերը ներկայացվում են փակ ծրարներով սույն Ծանուցման 1-ին կետում նշված Պատվիրատուի հասցեով` ոչ ուշ քան 2022 թվականի օգոստոսի 19-ին ժամը 10:00-ը (տեղական ժամանակ), համապատասխան Առաջարկների բաց հարցման փաստաթղթերի պահանջներին: Պատվիրատուն կիրականացնի ծրարների հրապարակային բացման ընթացակարգը 2022 թվականի օգոստոսի 19-ին, ժամը 11:00-ին (տեղական ժամանակ)` սույն Ծանուցման 1-ին կետում նշված հասցեում: Այդ ընթացակարգի անցկացման ժամանակ կարող են ներկա գտնվել Առաջարկների բաց հարցման Մասնակիցների ներկայացուցիչները:
4. Սույն ծանուցումը, ինչպես նաև առաջարկների հարցման փաստաթղթերը օֆերտա չեն հանդիսանում: