Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուել Մանուկյան․ Ես շատ ուրախ կլինեի, որ իրապես հաշմանդամ չլինեի և թքած ունեմ դրանց տված 60.000 դրամի վրա

Օգոստոս 04,2022 21:30

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի հայրենակիցներ, այսօր ինձ զրկեցին հաշմանդամության կարգից և դա արեցին Նիկոլ Փաշինյանի հրամանով։

Ես շատ ուրախ կլինեի, որ իրապես հաշմանդամ չլինեի և թքած ունեմ դրանց տված 60.000 դրամի վրա, բայց իրականում իմ ձեռքերը կոտրված են և ես իմ ռենտգենի լուսանկարները Ձեզ եմ ներկայացնում, երկու ձեռքս էլ ջարդված է, երկաթ է դրված և դա պարզ երևում է ռենտգենով։

Այս ամենը մի նպատակ ունի, որ ինձ ճնշեն և լռեցնեն, հիասթափեցնեն ու նեղացնեն։  Ինձ հեռացրին համալսարանից, քրեական գործեր հարուցեցին, հալածեցին հիմա էլ թոշակս են ուզում լափեն։

Ես խնդրում են փաստաբաններին ինձ օգնել , պետք է սրանց դատի տալ և կանգնեցնել դատարանների առաջ, որովհետև բացահայտ օրենքի խախտում կա և փաստերը ակնհայտ են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031