Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը պետք է քններ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Խորհուրդը որոշեց Տիգրան Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի քննությունը կարճել:
ԲԴԽ-ն մերժեց նաեւ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովն էր միջնորդություն ներկայացրել, ըստ որի, Արմեն Դանիելյանի կողմից թույլ են տրվել Քրեական դատավարության եւ Դատական օրենսգրքի նորմերի խախտումներ, որոնց արդյունքում դատավորն առանց պատճառաբանության շեղվել է Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքից, ինչն էլ իր հերթին հանգեցրել է անձին անհիմն ազատությունից զրկելուն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ