Հայաստան վերադարձած լիբանանահայերիս համար տարօրինակ երեւույթ չէ փողոցներում շներ տեսնելը, մեզ համար դա նորմալ է, ինձ համար՝ եւս: Նույնիսկ չեմ նկատել, որ շներն շատ ավելի շատ են և՛ Էջմիածնում, նաև՝ մայրաքաղաք Երևանում:
Երբ կինս ինձ ասաց, որ նախընտրում է, որ ես երեկոյան 8-ից հետո մեր աղջիկներին չտանեմ մոտակա խանութը / նա տեղացի աղջիկ է Էջմիածնից/, քանի որ վախենում է, որ շները կհարձակվեն աղջիկների վրա, ես ծայրահեղացված, անհեթեթ գտա այդ միտքը, ծիծաղեցի: Կարծում էի, թե նա չափազանց զգույշ է, և չկարողացավ ինձ համոզել:
Այսպիսով, 3 տարի Հայաստանում գտնվելուց հետո ես երբեք ուշադրություն չէի դարձրել այն փաստին, որ շները մեր կյանքի մի մասն են: Նույնիսկ, երբ Էջմիածնի Արամ Ասատրյան փողոցում փոքրիկ շունը հաչում էր ինձ վրա, ես ուշադրություն չէի դարձնում նրան ու շարունակեցի քայլել, նա հարձակվեց վրաս թիկունքից, կծեց ոտքս, մի շատ փոքր վերք հայտնվեց, մի փոքր քերծվածք, չնեղվեցի, մտածեցի՝ ամեն ինչ էլ պատահում է, դրանից 2 ամիս առաջ էլ մեղուն էր խայթել մեջքս, այնպես որ, կարծեցի՝ արդեն ամեն ինչ տեսա: Շան տիրոջը պատմեցի դեպքի մասին, նա հանդիմանեց շանը, և շունը խաղաղվեց:
Հետո հանկարծ մի օր փողոցի մեջտեղում տեսա նույն շունը հաչում է մեկ այլ տղայի վրա, և հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, հասկացա, որ այս շները հանկարծ կատաղում են: Այլ շներ ինձ վրա հաչում էին փողոցում՝ իմ տան մոտ, ես հանդիմանում էի նրանց, նրանք վախենում էին, հետո, երբ հասկացան, որ ես թաղամասի բնակիչ եմ, նրանք դարձան իմ խնամակալները։ Բայց որևէ մեկը նկատե՞լ է, որ այս երկու տարին ինչ-որ բան այն չէ։ Նկատե՞լ ենք, որ շները վայրենի են վազում և հաչում մեքենաների վրա։ Առայժմ ամեն ինչ նորմալ է թվում, և յուրաքանչյուրը կարող է վիճել, որ ամեն ինչ նորմալ է:
Կարդացեք նաև
Մեկ ուրիշ անգամ գնում էի աղջկաս դպրոցից բերելու, մի ուրիշ փոքրիկ շուն գրգռված էր, և հաչելով ինձ վրա, մոտենում էր, ես բղավեցի և ուժեղ վախեցրի նրան, քանի որ չէի ուզում, որ նա կրկնի նույն պահվածքը, երբ վերադառնայի իմ աղջկա հետ: 2020 թվականի մարտի 10-ին «Տաշիր Պիցցա Էջմիածնի» դիմաց էի, մի շուն հետևիցս վազելով եկավ, մինչև հասավ ոտքիս, կպավ ձախ ոտքիս, ես ավելի արագ քայլեցի, շարունակեց հետապնդել ինձ, մինչև ես ավելի արագ քայլեցի, միջադեպը տեղադրեցի. Էջմիածնի ֆեյսբուքյան խմբում, երկու հոգի համաձայնվեցին ինձ հետ և պատմեցին նմանատիպ պատմություններ:
Նույն օրը՝ խնդրի վերաբերյալ գրեցի Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին, Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջին: Քաղաքապետը, ինչպես երևում է ֆեյսբուքում, չի կարդացել հաղորդագրությունը: Քաղաքապետարանի էջից ստացա ավտոմատ պատասխան, որ շուտով կպատասխանեն, բայց պատասխան չեղավ. Քիչ անց մի ուրիշ շուն վազեց վրաս հաչալով, մոտակայքում ոստիկանական մեքենա էր, ոստիկանները շանը հեռացրին: Բայց ամենալուրջ դեպքը տեղի ունեցավ 2022 թվականի ապրիլի 13-ի առավոտը նորից Tashir Pizza-ի դիմաց: Վազեցին մի 5-6 շներ, որոնցից ամենամեծը վազեց դեպի ինձ՝ հաչալով, առավոտ էր, և ոչ ոք մոտս չկար, մնաց իմ միակ ընտրություն/արձագանք/ ռեֆլեքսը՝ նրա վրա վազելն էր նույն ինտենսիվությամբ, նաեւ բարձր բղավում էի, հայհոյում էի արաբերեն և զայրույթով: Շունը հետ քաշվեց, բայց իմ միակ միտքն այն էր՝ իսկ եթե հաջորդ անգամ որոշի հետ չքաշվե՞լ:
Կրկին գրեցի օրիորդ Դիանա Գասպարյանին այդ երեկո: Նա կրկին չտեսավ հաղորդագրությունը: Հարցը նորից տեղադրեցի Էջմիածնի facebook-յան խմբում, որոշ մարդիկ համաձայնեցին, ոմանք ինձ մեղադրեցին մի տեսակ «հակաշան տրամադրությունների» և պարանոյայի մեջ, 30 հոգի հավանեցին գրվածը։ Որոշ մարդիկ տարօրինակ գաղափարներ էին առաջարկում. օրինակ, որ շներին մի կտոր միս տամ, որ ընկերանանք: Հարցը դրանով չսահմանափակվեց: 2 շաբաթ առաջ այս անգամ Երևանում՝ Մաշտոցի պողոտայում մի շուն խելագարի պես հաչում էր, տեսնելով ինձ՝ թիրախ ընտրեց, ստիպված թաքնվեցի 4 հոգանոց խմբի հետևում:
Եզրակացնեմ՝ ես կենդանատյաց չեմ, շների նկատմամբ բռնություն չեմ առաջարկում, ես հարց եմ բարձրացնում՝ ի՞նչ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել պետությունը՝ այս հարցով զբաղվելու համար, պարզ է, որ շները գրգռված են, ոմանք ինձ ասում են, թե՝ շները սոված են:
Պետրոս Մանուկյան
Անհանգստացած քաղաքացի