Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Վոլկովն այսօր հանդիպել է ԼՂ ընդդիմադիր ուժերի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է ռուսական խաղաղապահ ուժերի տելեգրամյան ալիքը։
Ըստ նույն աղբյուրի՝ Վոլկովն այդ հանդիպման ժամանակ պարզաբանել է խաղաղարար առաքելության դիրքորոշումը ԼՂ-ում ստեղծված իրավիճակի եւ կատարած աշխտանքի մասին։
«ՌԴ-ն կնախաձեռնի բոլոր միջոցները՝ թույլ չտալու իրավիճակի հետագա սրումը»,-վստահեցրել է Վոլկովը։
Օգոստոսի 2-ից Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվել է, ռազմական բախումների հետեւանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 19-ը՝ վիրավոր։
Կարդացեք նաև
Պատրաստեց Նելլի Բաբայանը