Լրահոս
Օրվա լրահոսը

«Արսեն Թորոսյանը հնչեցնում է ամբողջ ՔՊ-ի եւ Նիկոլի մանիֆեստը». Դավիթ Սահակյանց

Օգոստոս 04,2022 17:38

«Փաստացի՝ Արսեն Թորոսյանը հնչեցնում է ամբողջ ՔՊ-ի եւ Նիկոլի մանիֆեստը: Դու կարող ես կառավարության նիստում հայտարարություններ անել, ցույց տալ, որ իբր մտահոգ ես, Արցախի հարց կա-չկա, բայց կան մարդիկ, որ քո թիմում են, որոնք հայտարարում են այն դիրքորոշման մասին, որի համար դու այսօր եկել ես իշխանության», – «Հայելի» ակումբում ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:

«Ի դեպ, 100 տարի առաջ այս օրը Յակով Մելքումովի կողմից սպանվեց Էնվեր Փաշան, փաստորեն Թորոսյանի աչքում Մելքումովը սխալ էր, դավաճան էր, Նժդեհը սխալ էր, բոլորը սխալ էին, ում խաթեր սրանք հնարավորություն ունեն ապրել այս երկրում, բարբաջել, խոսել, գալ իշխանության: Բոլոր այն մարդիկ, որոնք այդ ճանապարհը բացում էին ազգի առաջ, պարզվում է՝ սխալ են սրանց կարծիքով: Ամենասխալ բանը, սակայն, որ տեղի է ունեցել այս 30-40 տարվա ընթացքում այն է, որ սրանց ծնողները թույլ տվեցին, որ սրանք աշխարհ գան…

Այն ամենում, ինչ հայտարարեց Թորոսյանը, նույնիսկ հանցագործության մասին հաղորդում կա: Կարդալով կամ լսելով դրանց, դու հասկանում ես, թե ինչու սրանք եկան իշխանության, ովքեր են տերերը, ինչու եղավ պատերազմը եւ այլն», – հավելեց մուլտիպլիկատորը:

Սահակյանցի ձեւակերպմամբ. «Նման արժեհամակարգ ունեցող մարդկանց ամեն բառն ընդունում են թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կայքերը եւ տարածում են, իսկ իրենք ձեւացնում են, թե՝ մի բան եմ ասել իմ երկրի մասին, որը կողջունվի իմ թշնամու կողմից, ուրեմն առաջադեմ մտքեր եմ արտահայտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031