Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ գրասենյակի ղեկավարը ողջունել է ՍԴ-ի կողմից իրականացվող ներքին ինստիտուցիոնալ բարեփոխումները

Օգոստոս 04,2022 17:34

2022 թվականի օգոստոսի 4-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին:

Սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թվականների «Գործողությունների ծրագիրը»՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը Սահմանադրական դատարանի առանցքային միջազգային գործընկերներից է, և վերջին մեկ տարվա ընթացքում կողմերի միջև ձևավորվել է որակապես նոր, օրինակելի ու փոխադարձաբար արդյունավետ համագործակցություն:

Իր հերթին, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել Սահմանադրական դատարանի նախագահին ձևավորված արդյունավետ ու սերտ գործընկերության համար: Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը ողջունել է Սահմանադրական դատարանի կողմից ներկայումս իրականացվող ներքին ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ հավելելով, որ Եվրոպայի խորհուրդը շարունակելու է օժանդակել Սահմանադրական դատարանին այդ ուղղությամբ:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են նմանատիպ աշխատանքային հանդիպումների կազմակերպումը և վերահաստատել իրենց լիարժեք հանձնառությունը՝ շարունակելու իրավունքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ու խթանման ասպարեզում համագործակցությունը:

Սահմանադրական դատարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031