«Ազատություն». Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:
ՌԴ արտաքին գերատեսչությունը հավաստիացնում է, որ հակամարտության գոտում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահներն ամեն ինչ անում են իրավիճակը կայունացնելու համար:
«Նախարար Սերգեյ Լավրովը մշտական կապի մեջ է իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասվում է հայտարարությունում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կողմերին կոչ է անում պահպանել հրադադարը և ընդգծում է, որ «բոլոր հակասություններն անհրաժեշտ է կարգավորել քաղաքական-դիվանագիտական միջոցներով, հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները»:
Կարդացեք նաև
«Համոզված ենք, որ կողմերի ջանքերը պետք է ուղղվեն Բաքվի և Երևանի հարաբերություններում դրական օրակարգի ձևավորմանը՝ եռակողմ բանակցային ձևաչափերի շրջանակներում»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում:
Արմեն ՔՈԼՈՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: