ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ ՌԴ ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սոչիում կայանալիք հանդիպմանը կարող է քննարկել նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Չի կարելի բացառել, որ նախագահները կարծիքներ կփոխանակեն իրադրության սրման առնչությամբ»,- ասել է նա: