Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդում քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը

Օգոստոս 04,2022 16:26

«Ազատություն». Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդում՝ ի շարս այլ հարցերի, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում սրված իրավիճակին: Այդ մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Քննարկվել է նաև հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետ կապված իրավիճակը: Շեշտվել է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների կատարման հրատապ անհրաժեշտությունը»,- նշել է Պեսկովը:

Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Ներքին գործերի և Պաշտպանության նախարարներ Վլադիմիր Կոլոկոլցևը և Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

Արմեն ՔՈԼՈՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031