Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշիշ, հալյուցինոգեն սնկեր. 4 անձ կալանավորվել է թմրամիջոցների իրացման համար

Օգոստոս 04,2022 15:52

Համացանցային տելեգրամ հավելվածը հայտնի է նաև ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող էջերով, որոնց դեմ պայքարը պարբերաբար արդյունք է տալիս: Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած տեղեկության համաձայն` «Գրին Հաուս 420»-ը հենց այդպիսի էջ է, որի միջոցով հանցավոր խմբի անդամները մայրաքաղաքում և որոշ մարզերում իրացնում են թմրամիջոց:

Ստացված տեղեկությունն իրացվեց ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի, Անիի և Ախուրյանի բաժինների քրեական հետախույզների համատեղ միջոցառումներով:

Ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Գյումրիում ձերբակալվեցին և ոստիկանության Կումայրիի բաժին բերվեցին Ձորակապ գյուղում բնակվող 23-ամյա տղամարդ և 31-ամյա կին՝ երկուսն էլ օտարերկրյա քաղաքացիներ: Կնոջ մոտ հայտնաբերվեցին մեթամֆետամինի՝ 10, և «ԼԴՍ»-ի հինգ հաբ, նաև` մոտ 35 գրամ հաշիշ:

Շարունակելով միջոցառումները` նույն կասկածանքով պետք է ձերբակալվեին ևս երկու օտարերկրացի: Նրանցից մեկը, որ սպորտային կազմվածքով էր, նկատելով քրեական հետախույզներին, դիմում է փախուստի: Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ՀԿԳ ավագ օպերլիազորը, մի քանի հարյուր մետր հետապնդելով, կարողանում է բռնել փախչողին:

Երկուսն էլ ձերբակալվում ու բերվում են Կումայրիի բաժին: Հենց նրանք էին վարում տելեգրամյան «Գրին Հաուս 420» էջը:

30-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 130 գրամ հաշիշ: Փախուստի դիմած տղամարդն ընթացքում ձեռքի փաթեթը նետել էր տներից մեկի տանիք: Փաթեթում կային մեթամֆետամին, հաշիշ և «ԼՍԴ» տեսակի թմրամիջոցներ ու հալյուցինոգեն սնկեր` ընդհանուր մոտ 180 գրամ քաշով:

Նրանց բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել են համակարգիչներ, էլեկտրոնային կշեռք, դեղահաբեր, սրվակներ ու ներարկիչներ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Չորսն էլ կալանավորվել են։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031