Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 706 երեխայի անվճար ուսուցում է իրականացվել արվեստի և արհեստների ոլորտներում

Օգոստոս 04,2022 18:15

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ն իր 11 կենտրոններում՝ ՀՀ 5 մարզերում և Երևանում, 2022 թվականի 1-ին կիսամյակում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) 706 երեխաների համար անվճար ուսուցում է իրականացրել արվեստի և արհեստների 5 ոլորտներում (դեկորատիվ կիրառական արվեստ, երաժշտարվեստ, թատերարվեստ, կերպարվեստ, պարարվեստ):

Ուսման ընթացքում երեխաները ստացել են հոգևոր և գեղագիտական դաստիարակություն, բացահայտել են իրենց կարողությունները, ձեռք են բերել նախնական մասնագիտական հմտություններ, գտել են նոր զբաղմունքներ և ընկերներ, որոնց շրջանակը չի սահմանափակվել միայն խոցելի խմբի երեխաներով: Կենտրոնի սաները մասնակցել են ստեղծագործական միասնական աշխատանքների, ներառական միջոցառումների, համերգների, միջազգային և հանրապետական փառատոների, մրցույթների, կրթական էքսկուրսիաների, կամավորական աշխատանքների, վարպետաց դասերի և հնարավորություն են ունեցել ուսուցում ստանալու ոչ ֆորմալ կրթության բաղադրիչների կիրառմամբ։

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Կարապետյանի նշմամբ՝ 2022 թվականին կենտրոնն իրականացրել է բազմաբնույթ միջոցառումներ և ծրագրեր, որոնցից երկուսը տեղի են ունեցել առաջին անգամ:

«2022 թ. հունվարից ԵՀՍԿ ՊՈԱԿ-ը Հայաստանում առաջին անգամ իրականացրել է «Երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ» ծրագիրը, որին մասնակցել է շուրջ 500 մանկավարժ: Ծրագիրը միտված էր մանկավարժների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի վերացմանը։ Այս տարի ապրիլին Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն իրականացրել է նաև Հայաստանում առաջին «Զատկական փառատոն» ներառական միջոցառումը»,- տեղեկացրել է կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը և հավելել, որ ներգրավվածությունն այս մասշտաբային մշակութային միջոցառմանը նպաստել է երեխաների ինքնադրսևորմանն ու նոր հմտությունների ձևավորմանը։

Կենտրոնի տնօրենի փոխանցմամբ՝ այս տարի երեխաները մասնակցել են նաև հայաստանյան ու միջազգային մշակութային տարբեր մրցույթների և արձանագրել բազմաթիվ հաղթանակներ։

Նշենք, որ ԵՀՍԿ ՊՈԱԿ-ի ակտիվ գործունեությունը նպաստել է կենտրոնի ներառական կրթության նոր որակի ձևավորմանը և զարգացմանը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ինտեգրմանը մշակութային և հասարակական կյանքին, որպեսզի վերջիններս չմեկուսացվեն ընդհանուր կրթական համակարգից և գեղարվեստական կրթություն ստանալու իրավունքից։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031