Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու դզվողը չես, այ բալամ». հայ օգտատերերն արձագանքում են Բիլզերյանի՝  բազմաթիվ գեղեցկուհիների հետ նոր տեսանյութին

Օգոստոս 04,2022 13:36

Վերջերս համացանցը «ցնցել» էր պոկերի արքան Դեն Բիլզերյանի ամուսնության մասին լուրը: Նրա հայ հետեւորդներից մեկը գրել էր՝ «բա էն մյուսներին ինչ ես անելու»: Այժմ Բիլզերյանը մի տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, որ բոլորովին էլ հրաժեշտ չի տվել ամուրու՝ իր կարգավիճակին:

Նա տեսանյութին մակագրություն է դրել. «Ամուսնությունը ծուղակ է, մնա ամուրի, ծխիր եւ տժժա»: Բազմաթիվ գեղեցկուհիների հետ զվարճանալը պատկերող փոքրիկ տեսանյութը բավականին մեկնաբանվել է ֆեյսբուքում: Օգտատերերից մեկը հումորով գրել է. «Դու լքեցիր դրախտը եւ 72 կույսերին, երբ որոշեցիր ամուսնանալ»: «Բարի վերադարձ դրախտ»,-գրել է մեկ ուրիշը, «Մնա ամուրի եւ սավառնիր»,- հետեւյալ կարծիքին է մեկ այլ օգտատեր:

«Հավատա, ամենամեծ ծուղակը հենց դու ես», – զայրացել է մեկ ուրիշը: «Դու դզվողը չես, այլ բալամ», – գրել է հայ օգտատերերից մեկը: «Մի շաբաթ չձգիր էլի», – գրել է մեկ այլ հայ օգտատեր: «Հարսիկը ոնց ա, հարսիկը», – հետաքրքրվել էր եւս մեկ հայ: Մեկնաբանություններում մեծամասնությունը ողջունում է Բիլզերյանի արարքը, բայց կան նաեւ նրան քննադատողներ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031