Ա1+. ՀԱՊԿ քարտուղարությունում անհանգստացած են Արցախում տեղի ունեցած զինված բախումների և մարդկային զոհերի մասին տեղեկությամբ․ այս մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։
«Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհված զինծառայողների հարազատներին և ընտանիքներին: Կոչ ենք անում հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից և առկա տարաձայնությունները հաղթահարելու համար օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ»,– ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։