Լրահոս
Օրվա լրահոսը

Օհանջանյան. Տեղի ունեցածը ռուսական օկուպացիոն զորքերի անգործության արդյունք է․ 1in.am

Օգոստոս 04,2022 12:47

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92»  Լեռնային Ղարաբաղի կոմիտեի  համակարգողխաղաղության  և մարդու  իրավունքների  միջազգային  մրցանակների  դափնեկիր Կարեն Օհանջանյանը։

Պարոն Օհանջանյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախում ստեղծված իրավիճակը, Բաքվի՝ մի քանի օր շարունակվող գործողություններն ի՞նչ նպատակ էին հետապնդում։

-Իրավիճակը, որը ստեղծվեց 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի երեք ղեկավարների կողմից հակահայկական փաստաթղթի (ինձ համար ընդամենը միջազգային իրավունքի հետ կապ չունեցող թղթի կտոր) ստորագրումից հետո, կարելի է բնութագրել որպես՝ ամենաբարդ։ Եվ դա ծագել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նամակ է հղել Ռուսաստանում իր գործընկերոջը, որտեղ հայտնում է, որ Ադրբեջանը այլընտրանքային ճանապարհ է կառուցել և պատրաստ է օգոստոսի 5-ին իր վերահսկողության տակ առնել Լաչին քաղաքը և դրանով անցնող ճանապարհը, որը կապում է Արցախը Հայաստանին։

Օգտագործելով Ռուսաստանի ներկայիս խոցելիությունը՝ կապված Ուկրաինայի պատերազմի հետ, և նրա կախվածությունը Թուրքիայից և Ադրբեջանից՝ Ադրբեջանի և Թուրքիայի հաղորդակցական հնարավորություններով ածխաջրածնային ռեսուրսների փոխադրման հարցում, Ադրբեջանը գիտեր, որ կարող է անպատժելի լինել, ուստի որոշեց նման հանդուգն արարքի։ Այս ամենն առաջին հերթին գալիս է նրանից, որ Հայաստանի ապազգային իշխանությունը ի վիճակի չէ ո՛չ մարտունակ բանակ ստեղծել, ո՛չ էլ նոր զինատեսակներ ստեղծել՝ օգտագործելով համայն հայության ինտելեկտուալ ներուժը և ամբողջությամբ հանձնվել է Թուրքիայի և Ադրբեջանի բարբարոսների ողորմությանը։ Հայաստանը պետք է վճռականորեն հայտարարի Ռուսաստանին, որ տեղի ունեցածը Արցախում և Հայաստանում ռուսական օկուպացիոն զորքերի անգործության արդյունք է։ Անհրաժեշտ է ստեղծել միջազգային միջկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների միջազգային հանձնաժողով՝ գնահատելու մարդկության դեմ Ադրբեջանի հանցագործությունները և այդ գործողություններում Ռուսաստանի Դաշնության օկուպացիոն զորքերի դերը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031