ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը գտնվում է կառուցվածքային փոփոխությունների գործընթացում, որի անհրաժեշտությունը պայմանավորված է նախարարության կողմից իրականացվող մի շարք ոլորտներում նոր գործառույթների ավելացմամբ, ինչը հանգեցրել է նախարարության առջև դրված խնդիրների, գործառույթների և ստորաբաժանումների լրացմանը։
Նախարարության ներկայիս 13 հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների փոխարեն սահմանվել են 21 հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ առկա 85 քաղաքացիական ծառայության թափուր և ժամանակավոր թափուր պաշտոնների թվաքանակը նախատեսվում է դարձնել 110։
Վերը նշված կառուցվածքային փոփոխությունների միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ կազմակերպել Էկոնոմիկայի նախարարության կողմից իրեն վերապահված գործունեության ոլորտում Կառավարության քաղաքականությունը, ինչը կհանգեցնի Կառավարության ծրագրի շրջանակներում Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվող և իրականացվող հիմնական ուղղությունների բարեփոխմանը, տնտեսության ներուժի խթանմանը, տնտեսական հնարավորությունների զարգացմանը և դրանց հասանելիության ընդլայնմանը, մշակող և գիտելիքահենք արդյունաբերության ներառականության ապահովմանը, տնտեսության թվայնացմանը, ստեղծարար մտավոր գործունեության խթանմանը, մտավոր սեփականության առևտրայնացման ոլորտի ներդրմանն ու զարգացմանը։
Թափուր պաշտոնները համալրելու նպատակով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում նախատեսվում է հայտարարել արտաքին մրցույթներ։
Կարդացեք նաև
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն