Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիական «Շարժում» ասոցիացիայի ներկայացուցիչները ՀՀ ՄԻՊ-ին են ներկայացրել իրենց գործունեության ընթացքում հանդիպած խնդիրներն ու մտքեր փոխանակել լուծումների վերաբերյալ

Օգոստոս 04,2022 12:03

Օգոստոսի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ֆրանսիական «Շարժում» (Charjoum le mouvement) ասոցիացիայի ներկայացուցիչներին։

Հանդիպման սկզբում «Շարժում» ասոցիացիայի ներկայացուցիչները Պաշտպանին են ներկայացրել ասոցիացիայի առաքելությունը, որը հանգում է Ֆրանսիայում, Հայաստանում և Արցախում հայապահպանությանը, մարդու իրավունքների երաշխավորմանն ու արդարադատության հարցերին։

Ասոցիացիայի կողմից իրականացվող ծրագրերը կրում են հայրենասիրական և մարդասիրական բնույթ։

Երիտասարդները Պաշտպանին են ներկայացրել, որ ի թիվս այլ ծրագրերի, իրենք աշխատում են 44-օրյա պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող արցախահայության, հատկապես՝ երեխաների ու երիտասարդների հետ՝ թիրախավորելով կրթությունը, զարգացումն ու իրավազորումը։

Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանն անդրադարձել է հաստատության մանդատի շրջանակներում ձևավորված գործունեության առաջնահերթություններին և գրասենյակի աշխատանքին՝ մարդու իրավունքներին առնչվող տարբեր ոլորտներում:

Քրիստիննե Գրիգորյանը բարձր է գնահատել «Շարժում» (Charjoum le mouvement) ասոցիացիայի թե առաքելությունը և թե իրականացվող ծրագրերի օգտակարությունը։

Պաշտպանը նաև կիսվել է սահմանամերձ բնակավայրերի ու Արցախի երիտասարդության խնդիրների մասին իր հետևություններով և ասոցիացիային ի թիվս այլնի, առաջարկել իրենց աշխատանքներում դիտարկել տեղերում երիտասարդների հետ շփումների ու փոխանակումների ակտիվացումը։

Ասոցիացիայի ներկայացուցիչները Պաշտպանին են ներկայացրել իրենց գործունեության ընթացքում հանդիպած խնդիրներն ու մտքեր փոխանակել հնարավոր լուծումների վերաբերյալ։

Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031