Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ օրս այդպես էլ չունենք այս հարցերի պատասխանները. Նորայր Նորիկյան

Օգոստոս 04,2022 11:53

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Մինչ օրս այդպես էլ չունենք վերը նշված հարցերի պատասխանները․․․

Երբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները գրավեցին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, այդ ժամանակ էլ ամենաբարձր մակարդակով հայտարարվեց, որ ներխուժված տարածքները հանդիսանում են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի:

Նույն օրը հանդես եկա հրապարակմամբ՝ ընդգծելով, որ ինձ հետաքրքրում է հետևյալ հարցերի պատասխանները.
Ն. Փաշինյանի, Ի. Ալիևի և Վ. Պուտինի՝ 2020թ.նոյեմբերի 9-ի հայտարարությամբ որևէ կերպ սահմանված չէ ռուսական խաղաղապահ զորախմբի լիազորություններն ու իրավասությունների շրջանակը:

Հետևաբար՝ հարց է ծագում, թե.

1.Ո՞ր իրավական ակտով են ամրագրված ռուսական խաղաղապահ առաքելություն իրավասությունները,

2.Ո՞ւմ կողմից են դրանք հաստատված կամ վավերացված,

3.Հակամարտող կողմերից որևէ մեկի ռազմական հարձակման դեպքում ի՞նչ պարտականություններ ունի ռուսական խաղաղապահ զորախումբը,

4.Որևէ հարձակում կանխելուն կամ հարձակման հետևանքները վերացնելուն և նախկին իրավիճակին վերադառնալուն ուղղված կոնկրետ ի՞նչ լիազորություններ ունի այդ առաքելությունը:

Այս խնդրի մասին անձամբ բարձրաձայնել եմ նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ։

Հարկ է արձանագրել, որ մենք մինչ օրս այդպես էլ չունենք վերը նշված հարցերի պատասխանները։

Չունենք նաև այն հարցի պատասխանը, թե ի՞նչ է արվել պատերազմի ավարտից հետո՝ բանակը վերականգնելու համար։
Ես խորապես համոզված եմ, որ այդ պետությանը սանձելու մեկ ձև կա՝ հնարավորինս սեղմ ժամկետում ձևավորել նրա բանակին հաղթելուն ունակ, կա՛մ առնվազն այդ բանակին համարժեք դիմադրություն ցույց տվող բանակ, որը հարկ եղած պահին կտա համարժեք ու խիստ հակահարված։

Միայն այդ դեպքում այդ պետությունը կվերանայի իր ռազմատենչ քաղաքականությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031