Լրահոս
Օրվա լրահոսը

«Լաչինի միջանցքի երկայնքով նոր ճանապարհի կառուցումը շարունակվում է համաձայնեցված երթուղով»․Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին. Tert.am

Օգոստոս 04,2022 11:37

Tert.am. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի օգոստոսի 3-ի հայտարարությանը, որում ասվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Սրան ի պատասխան Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է. «Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի արտգործնախարարության օգոստոսի 3-ի հայտարարությունը, որով «անարդարացիորեն» (չակերտները` Tert.am) մեղադրվում է ադրբեջանական կողմը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ երեք երկրների ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության դրույթները չեն կատարվել, մասնավորապես «հայկական զինված կազմավորումները» (չակերտները` Tert.am) դեռ դուրս չեն բերվել Ադրբեջանի «տարածքներից» (չակերտները` Tert.am)։ Եռակողմ հայտարարության 4-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ…

Ընդգծում ենք, որ վերջին շրջանում տիրող լարվածության պատճառը «Ադրբեջանի տարածքում» (չակերտները` Tert.am) հայկական «անօրինական զինված խմբավորումների» (չակերտները` Tert.am) առկայությունն է և նրանց «սադրանքները» (չակերտները` Tert.am)…

Անդրադառնալով եռակողմ հայտարարության 6-րդ կետին` Հայաստանի ԱԳՆ-ին, որն Ադրբեջանին մեղադրում է համապատասխան դրույթը խախտելու համար, հայտնում ենք, որ Լաչինի միջանցքի երկայնքով նոր ճանապարհի կառուցումն արդեն երկար ամիսներ շարունակվում է համաձայնեցված երթուղով, և հայկական կողմը բավականաչափ տեղեկացված է այդ ճանապարհի մասին…», – ասվում է  հայտարարությունում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031