Լրահոս
Օրվա լրահոսը

Ահա քարտեզներից մեկը, որում երևում է, թե ինչպես են պատկերացնում Ադրբեջան պետության ծավալումը ի հաշիվ Հայաստանի, Իրանի և Վրաստանի. Վարուժան Գեղամյան

Օգոստոս 04,2022 11:21

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Մեր տարածաշրջանի վերաբերյալ Ադրբեջանում ու Թուրքիայում առկա քաղաքական իրական պատկերացումների մասին երբեմն ավելի խոսուն են վկայում այն քարտեզները, որոնք լայնորեն տարածվում են թե՛ որոշում կայացնողների, թե՛ հասարակ ժողովրդի շրջանում։ Ահա դրանցից ամենահայտնիներից մեկը, որում երևում է, թե ինչպես են պատկերացնում Ադրբեջան պետության ծավալումը ի հաշիվ Հայաստանի, Իրանի և Վրաստանի։

Սրա քաղաքական առաջին հիմնավորումներից մեկը տրվել է դեռևս 1920 թ. ապրիլի 8-ին Ադրբեջանի հանրապետության հիմնադիրներից Մ. Ռասուլզադեի կողմից. «Թուրքիան խնդիր է դրել ստեղծել Հարավ-արևմտյան Ադրբեջանի, որի մեջ կմտնեն Էրևանի և Թիֆլիսի (Ախալքալաքի և Ախալցխայի շրջաններ) նահանգների մի մասը և Ադրբեջանի Հանրապետությունը, որին դրանից առաջ պետք է միանան հարավ-արևմտյան Ադրբեջանը, Աջարիան, իսլամաբնակ Թերեքը, Դաղստանը, Ղարաբաղը, պարսկական Ղարադաղը, Թավրիզը, Մարաթը։ Այս միջոցով պետք է ստեղծվի մեծ Ադրբեջանը Թուրքիայի հովանավորության ներքո»։

Մենք հիմա ականատես ենք լինում ոչ թե միայն նրան, թե ոնց է սա իրականություն դառնում, այլև ինչպես են դրան նպաստում ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031