Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության պայմանագիրը կասկածի տակ կդնի տարածաշրջանում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առկայությունը. մեկնաբանություն Բաքվից. JAMnews

Օգոստոս 04,2022 10:45

JAMnews. Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, սրացումը սկսվել է օգոստոսի 1-ից:

«Եթե ուշադրություն դարձնեք, Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո տեղի ունեցավ հերթական սրացում»,- Ղարաբաղում վերջին զարգացումները մեկնաբանում է ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Շահին Ջաֆարլին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրների քննարկմամբ, խաղաղության պայմանագրի նախապատրաստմամբ, և բացարձակապես կարիք չունի վերջ դնել այդ առճակատմանը։

«Մոսկվան խորհուրդ է տալիս շարժվել միայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության շրջանակներում»,- ընդգծել է նա։

Ջաֆարլին պնդում է, որ երկրների միջև խաղաղության պայմանագիրը կասկածի տակ կդնի տարածաշրջանում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առկայությունը, և, հետևաբար, Մոսկվայի համար կարևոր է կառավարել լարվածությունը՝ երբեմն կողմերին թույլ տալով որոշակի սադրանքներ։

«Հակամարտության իրավիճակի շարունակականությունը անհրաժեշտ է դարձնում խաղաղապահների ներկայությունը և, այսպես ասած, լեգիտիմացնում է այդ փաստը։ Ռուսաստանը մեսիջ է փոխանցում աշխարհին, որ ադրբեջանցիներն ու հայերը պատրաստ են իրար «ողջ-ողջ» ուտել, և եթե ռուսական զորքերը այնտեղ չլինեն, պատկերացրեք, թե դա ինչի կարող է հանգեցնել։ Տարածաշրջանի իրադրությունը նման կերպ ներկայացնելու արդյունքում Արևմուտքը ստիպված է համաձայնել այն բանի հետ, որ ռուս զինվորն է տարածաշրջանում հայերի անվտանգության երաշխավորը:

Եվ հետևաբար, եթե կողմերն իսկապես ցանկանում են խնդրի լուծում, ապա պետք է հնարավորինս խուսափեն սադրանքներից, չհեռանան բանակցությունների սեղանից և շարունակեն երկխոսությունը։

Բայց իրավիճակը բարդանում է նրանով, որ Ղարաբաղում ապօրինի զինված խմբավորումները չեն ենթարկվում Փաշինյանի իշխանությանը։ Եթե ​​նույնիսկ վաղը հայկական զինված ուժերը դուրս գան Ղարաբաղից, Ռուսաստանը կշարունակի իր սադրանքները «ԼՂՀ բանակի» միջոցով, ինչպես դա արվում է հիմա:

Մյուս կողմից՝ աջակցությունը Փաշինյանի կառավարությանը երկարատև չէ, և երկրի ներսում բավականին մեծ ռեսուրսներ ունեցող ռուսամետ ընդդիմություն կա։ Ռուսաստանը դեռ կարողանում է ապակայունացնել իրավիճակը Հայաստանում և այնտեղ քաոս ստեղծել։ Այդ իսկ պատճառով Փաշինյանի կառավարությունը պետք է շատ զգույշ լինի Ադրբեջանի հետ երկխոսելիս։

Եթե ​​շատ կարճ ամփոփենք, ապա մենք չենք կարող դուրս գալ այս փակուղուց»,- հայտարարել է Շահին Ջաֆարլին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031