Լրահոս
Օրվա լրահոսը

2016-ից հետո, սակայն, արդեն ոչ թե 800 հա տարածք, այլ Արցախի 75 տոկոսն ենք կորցրել, ու դա տեղի է ունեցել Փաշինյանի կառավարման ժամանակ. «Ժողովուրդ»

Օգոստոս 04,2022 10:22

Այս օրերին, երբ Ադրբեջանն Արցախում լարվածություն է հրահրում ու կրակ բացում, ՀՀ իշխանության ձայն-ծպտունը չի լսվում:

Ուղիղ վեց տարի առաջ՝ 2016-ի հուլիսի 6-ին, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը, որ Արցախին վերաբերող ամեն հարցի մասին ամենասուր ձեւով էր քննադատում ՀՀԿ-ականներին, հայտարարում էր. «Ամբողջ քաղաքական էլիտան բոլորիս ուզում է հասցնել մի իրավիճակի, որ ասենք՝ չենք կարողանում այդ հողերը պահել (Արցախը նկատի ունի- խմբ.)… 15-20 տարվա թալանը արդարացրել են, թե բա՝ զենք ենք առնում: Դրանից հետո եկել, ասում են՝ 80-ականների զենքով են կռվում, 800 հա տարածք էլ կորցրել ենք: Հարց է ծագում՝ դուք ո՞վ եք ու էս երկրում ինչո՞վ եք զբաղված ընդհանրապես»:

Լրագրողի կոնկրետ հարցին, թե Հայաստանի ու Արցախի՝ գոյություն ունեցող սահմանի մեջ կա արդյոք մի տարածք, որ հնարավոր է թուրքերին տալ ինչ-որ մի բանի դիմաց, Փաշինյանը խիստ եւ հստակ է պատասխանում. «Ոչ, չկա: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջերս հստակ հայտարարել է՝ այն տարածքը, որ ունենք, կենսական տարածք է»:

2016-ից հետո, սակայն, այսօր շատ բան է փոխվել, ու արդեն ոչ թե 800 հա տարածք, այլ Արցախի 75 տոկոսն ենք կորցրել, ու դա տեղի է ունեցել Փաշինյանի կառավարման ժամանակ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031