Լրահոս
Օրվա լրահոսը

Արբանյակային լուսանկարները հերքում են Ադրբեջանի ՊՆ-ի պնդումը. «Հետք»

Օգոստոս 04,2022 10:14

hetq.am. Օգոստոսի 3-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե իբր հայկական ուժերի կողմից Ղարաբաղի լեռնաշղթայի Կրխկըզ բարձունքը գրավելու փորձին ի պատասխան՝ ադրբեջանական կողմը նախաձեռնել է գործողություններ, որոնց արդյունքում վերահսկողություն է սահմանել, մասնավորապես, Կրխկըզ բարձունքի հանդեպ։

Սակայն արբանյակային լուսանկարներն ապացուցում են, որ ադրբեջանական քարոզչամեքենան ստում է։

Արցախի կամ Ղարաբաղի լեռնաշղթայի Կրխկըզ գագաթը (2680 մ), ինչպես ցույց են տալիս եվրոպական «Sentinel-2A» արբանյակից արված լուսանկարները, մինչեւ օգոստոսի 3-ը եւս գտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Օրինակ` ստորեւ ներկայացված լուսանկարում, որն արվել է այս տարվա հուլիսի 20-ին, երեւում է դեպի Կրխկըզ տանող ճանապարհը եւ մարտական դիրքը սարի վրա (տես կապույտ շրջանակի մեջ)։

Դեպի լեռ տանող ճանապարհը սկսվում է Քաշաթաղի շրջանի Շամք գյուղի (ադրբեջանական տարբերակը՝ Շամքենդ) տարածքից։

Ինչ վերաբերում է Արցախի պաշտպանության բանակի դիրքին, ապա այն գտնվում է թշնամու զբաղեցրած դիրքից ուղիղ գծով մոտ 2,6 կմ դեպի հյուսիս-արեւելք, 1900 մ բարձրության վրա (կարմիր շրջանակի մեջ, տես ստորեւ․ աղբյուրը՝ CNES/Airbus, դիրքերն ու ճանապարհներն այս արբանյակային պատկերում չեն երեւում, քանի որ այն արվել է 2019-ի օգոստոսին)։

Վահե ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031