Տեղական խոզի միսը թանկացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոզի մսի գինը հուլիս ամսին, հունիսի համեմատ, բարձրացել է 3.7 տոկոսով: Այսօր խոզի մսի գինը հասնում է 4200 դրամի:
Մյուս կողմից՝ նշենք, որ ոչ միայն խոզի մսի գինն է բարձրացել, այլեւ խոզերի գլխաքանակի անկում է արձանագրվել:
Միաժամանակ նկատենք, որ այս տարվա հինգ ամիսներին խոզի մսի արտադրության ծավալներն են բավականին պակասել (16.1 տոկոսով):
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տավարի մսի գինն էլ է բարձրացել: Տավարի փափուկ մսի մեկ կիլոգրամի գինը գերազանցում է 4800 դրամը, մինչդեռ այն տարեսկզբին 4400 դրամ էր: Մսի գնաճի պատճառներից մեկը անասնակերի խնդիրն է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։